Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

Պլանշետներ` շտապօգնության բրիգադներին

Պլանշետներ` շտապօգնության բրիգադներին

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այսօր մասնակցեց Շտապօգնության տեղեկատվական վերլուծական համակարգի ներդրման պաշտոնական մեկնարկն ազդարարող միջոցառմանը: ՀՀ առողջապահության նախարարության և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության կողմից 2012թ. հունվարի 19-ից ՀՀ բնակչության համար շտապ բուժօգնության ծառայություններին աջակցելու նպատակով իրականացվում է համատեղ «Աջակցություն շտապ բուժօգնության ծառայություններին» ծրագիրը (այսուհետև` ՇԲԾ ծրագիր), որի նպատակն է Հայաստանում շտապ բուժօգնության ծառայությունների բարելավումը` հանրային իրազեկվածության բարձրացման, ռեսուրսների պլանավորման և կառավարման, ՇԲԾ անձնակազմի հմտությունների ու կարողությունների հզորացման և շտապ բուժօգնության ծառայության մշտադիտարկման միջոցով:  Ծրագրի շրջանակում շտապօգնության ծառայության բոլոր բրիգադներին տրամադրվեցին պլանշետներ, որոնց միջոցով մինչև կանչի վայր հասնելը, բժիշկը հնարավորություն կունենա ծանոթանալու հիվանդի պատմությանը: 

Ողջունելով մասնակիցներին` Արմեն Մուրադյանն ընդգծեց, որ իրականացվում են են էլեկտրոնային առողջապահության ներդրման առաջին քայլերը, և որ  բարեփոխման այս նոր փուլը կյանքի  է կոչվում է մեր բնակչությանը բժշկական առաջին օգնությունը ցուցաբերող Շտապօգնության ծառայությունում։

«Շատ կարևոր է, որ, դրա արդյունքում շահելու է ամբողջ հանրապետության բնակչությունը: Այս ծառայության արդյունավետությունն ու տրամադրվող բուժօգնության որակը բարելավելու կարևորագույն պայմանը համակարգի շարունակական կատարելագործումն է, նոր ժամանակակից տեխնոլոգիաների ներդրումը»:

Նախարարը շնորհակալություն հայտնեց  ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությանը շտապօգնության ոլորտում  շարունակական բարեփոխումներ իրականացնելու հարցում ՀՀ առողջապահության նախարարությանը ցուցաբերած իր գործուն աջակցության համար:   «Շտապօգնության կայանները համալրվել են նաև հակարագչային տեխնիկայով, որի միջոցով էլեկտրոնային կանչը պլանշետի միջոցով անմիջապես կփոխանցվի բրիգադի բժշկին` ապահովելով կանչի ավելի արագ փոխանցումը»,-ասաց նախարարը` հավելելով, որ առողջապահության նախարարությունը մշտապես հետամուտ է լինելու առողջապահության, և մասնավորապես `շտապօգնության ոլորտի հետրողական զարգացմանը` ի նպաստ մեր ժողովրդի առողջության պահպանմանը:

Լրագրողների հետ զրույցում Արմեն Մուրադյանը նշեց, որ տեղեկատվական վերլուծական համակարգը հնարավորություն կտա  ավելի օպերատիվ դարձնել շտապօգնության ծառայությունը, միօրինականացնել Շտապ բժշկական ծառայությունում  հավաքագրվող տվյալների մուտքագրումը և ունենալ միասնական տվյալների բազա, ներդնել մշտադիտարկման մեխանիզմ` ծառայության կառավարման և ցուցաբերվող բժշկական օգնության որակի բարելավման ուղղությամբ որոշումներ կայացնելու նպատակով:

Շտապօգնության տեղեկատվական - վերլուծական համակարգը իրականացնում է շտապ օգնության կանչերի էլեկտրոնային դիսպետչերիզացիայի` կանչի ավտոմատացված գրանցում, փոխանցում և ավարտված կանչի արդյունքների ներմուծում գործառույթները՝ հնարավորություն տալով միօրինականացնել ՇԲԾ վերաբերյալ հավաքագրվող տվյալների մուտքագրումը, ունենալ միասնական տվյալների բազա, ինչպես նաև ներդնել մշտադիտարկման մեխանիզմ ՇԲԾ աշխատանքների կազմակերպչական և կլինիկական ոլորտների շուրջ համապատասխան որոշումներ կայացնելու նպատակով: 

Շտապօգնության տեղեկատվական վերլուծական համակարգի ներդրման պաշտոնական մեկնարկի արարողության ընթացքում ցուցադրվեց նաև համակարգի նպատակների և գործառույթների մասին պատմող ֆիլմ-թողարկում: 

Սկզբնաղբյուր. moh.am
Լուսանկարը. moh.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ